Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Կոռուպցիայի դեմ պայքարում մեր կամքն անսասան է

Կոռուպցիայի դեմ պայքարում մեր կամքն անսասան է
14.05.2016 | 08:33

«Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովում ելույթ է ունեցել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա կարևորել է, որ հանդիպումը տեղի է ունենում կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության շրջանակներում:

«Քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը տալիս է և դեռ լուրջ պոտենցիալ ունի իր արդյունքները տալու: Վերջին տարում բավական քայլեր են իրականացվել և որոշակի առաջընթաց է արձանագրվել»,-ասաց նա, ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունն է հաստատվել: «Բարձրաստիճան անձանց նկատմամբ քրեական և վարչական պատասխանատվության սահմանման օրինագիծը մշակվել է և ներկայացվել կառավարությանը։ Կարծում եմ, որ հաջորդ շաբաթ այն հավանության կարժանանա»,- ասաց նա, խոսքը վերաբերում է եկամուտների հայտարարագիր չներկայացնելուն, կամ թերի ներկայացնելուն, կամ կեղծելու համար պատասխանատվությանը:

«Այս քայլերը բավակա՞ն են, կամ գոհացնո՞ւմ են մեզ, իհարկե՝ ոչ։ Արդյունքներ ունե՞նք արձանագրված, կարող եմ միանշանակ ասել՝ այո: Այդ արդյունքներն արագ արդյունավետություն ապահովո՞ղ են։ Բոլորի մասին այդպես չէի ասի։ Կարծում եմ, որ մենք այսօր քայլեր ենք իրականացնում, որոնք դանդաղ արդյունք են տալիս, ինչն օբյեկտիվ է: Բազմաթիվ քայլեր, ծրագրեր ունենք իրականացնելու, և այս առումով մեր կամքն անսասան է»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու հանձնարարականին, նա հղում կատարեց քաղաքացիական հասարակության հետ համագործակցության արդյունավետ փորձին և նշեց, որ եթե կան գաղափարներ, պատրաստ են քննարկելու ցանկացած գործընկերոջ հետ:

Դիտվել է՝ 2116

Մեկնաբանություններ